ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի հետ քննարկել է Silicon Valley Bank-ի սնանկության հարցն ու իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Սպիտակ տունը։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Բայդենը Նյուսոմի հետ խոսել է նաեւ ուրբաթ օրը հրապարակած արտակարգ դրության մասին, որպեսզի համոզվի, որ Կալիֆոռնիան կստանա դաշնային կառավարության լիակատար աջակցությունը ձմեռային ծանր եղանակի հետեւանքներին արձագանքելու համար, ներառյալ ջրհեղեղները, սողանքները եւ սելավները:
«Նախագահն ու նահանգապետը խոսել են նաեւ իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Երկրի 16-րդ խոշորագույն բանկը՝ Silicon Valley Bank-ը, սնանկացել է այն բանից հետո, երբ ավանդատուները, որոնք անհանգստացած էին բանկի հաշվեկշռով, հիմնականում տեխնոլոգիական եւ վենչուրային կապիտալի աշխատողները, որոշել են հանել իրենց գումարները: Սա ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն բանկի երկրորդ ձախողումն է՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին Washington Mutual-ի ձախողումից հետո:
ԱՄՆ իշխանությունները շտապել են իրենց վերահսկողության տակ առնել Silicon Valley Bank-ի ակտիվները այն բանից հետո, երբ ավանդատուների ալիքը ցանկանում էր հանել գումարները:





























