Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը ճշտումներ են մտցրել Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծում, բայց դրա հետաձգման մասին խոսք չկա. «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
«Երկրաշարժերը դարձել են գլխավոր թեմա երկրի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում։ Բոլոր գերատեսչությունների ջանքերն ուղղվել են «դարի աղետի» հետեւանքների վերացմանը։ Ուստի, որոշ այլ հարցերում ճշտումներ են մտցվել։ Այժմ աստիճանաբար վերադառնում ենք մեր օրակարգի հարցերին, որի մեջ գազային հանգույցը կարեւոր է»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։
«Ոչ մի դեպքում, այդ մասին խոսք չկա»,- ավելացրել է աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագիծը կարող է հետաձգվել՝ երկրաշարժերի հետեւանքները վերացնելու նպատակով հսկայական ռեսուրսների անհրաժեշտության պատճառով։




























