Վրաստանի նախկին նախագահը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը նախաձեռնվել է Մոսկվայի հրամանով։ Նման կարծիք է նա հայտնել ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում։
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նախաձեռնությունը պատվիրվել է անմիջապես Մոսկվայից՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի շրջանակում... Հասկանալի է, որ այս ամենը կազմակերպվել է Կրեմլի փիար մասնագետների կողմից»,- ասել է Սաակաշվիլին։ Նրա կարծիքով, եթե այս օրենքն ընդունվեր, Վրաստանը կկորցներ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։
Սաակաշվիլին գովել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցներին՝ նշելով, որ «բողոքը ցույց տվեց, որ Ռուսաստանի կոշտ ուժը չի կարող ճնշել ժողովրդի կամքը»։





























