Հյուսթոնում ռադիոակտիվ նյութ պարունակող արդյունաբերական սարք է կորել, հայտնում է Տեխասի առողջապահության դեպարտամենտը։
«Ռադիոգրաֆիկական խցիկ է անհետացել Հյուսթոնում: Այն պարունակում է ռադիոակտիվ նյութ։ Խցիկը գտնելու դեպքում մի փորձեք բացել այն: Զանգահարեք «911» կամ բաժանմունքի համարով, որպեսզի հայտնեք սարքի գտնվելու վայրը»,- նշում է դեպարտամենտը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ռադիոակտիվ նյութը փակված է պարկուճի մեջ եւ շրջապատված է մի քանի պաշտպանիչ շերտերով, շրջակայքի համար ճառագայթման մակարդակը մեծ վտանգ չի ներկայացնում, նշել են վարչությունում։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սարքն անհետացել է մարտի 9-ին եւ դեռ չի գտնվել։
Խցիկը, որը պատկանում է Statewide Maintenance ընկերությանը եւ կշռում է մոտ 24 կիլոգրամ, օգտագործվել է շինարարության ոլորտում՝ ռենտգենյան պատկերներ ստանալու համար, քանի որ այն կարող է հայտնաբերել ճաքեր եւ թերություններ, որոնք տեսանելի չեն անզեն աչքով, հայտնում է գործակալությունը: Նման տեսախցիկի արժեքը գնահատվում է 15-20 հազար ԱՄՆ դոլար։ Իշխանությունները պարգեւատրում են խոստացել սարքը վերադարձնելու համար։





























