Մալավիում «Ֆրեդի» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 99-ի։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Մալավիի տարերային աղետների դիմակայության ծառայությանը։

Մինչ այդ՝ երկուշաբթի, Մալավիի Կարմիր խաչը տեղեկացրել էր Մալավիի հարավում աղետի ռեժիմ մտցնելու մասին, հարավային շրջաններն ամենից շատ են տուժել ցիկլոնի պատճառով։ Այդ շրջաններից է երկրի տնտեսական մայրաքաղաքը՝ Բլանթայրը։

«Ֆրեդի» մերձարեւադարձային ցիկլոնը Մալավիում մոլեգնել է երկուշաբթի գիշեր։ Հարեւան Մոզամբիկում վերջին մեկ օրում «Ֆրեդի» ցիկլոնը չորս մարդու մահվան պատճառ է դարձել։