Կոլումբիայի ռազմածովային ուժերը առգրավել են թմրավաճառների ինքնաշեն սուզանավը, որում հայտնաբերվել է երկու դի եւ ավելի քան 2,5 տոննա թմրանյութ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Semana ամսագիրը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի ներկայացուցչին։

«Կոլումբիայի  ռազմածովային ուժերը Խաղաղօվկիանոսյան ծովային գոտու վերահսկողության եւ անվտանգության ապահովման գործողությունների ժամանակ առգրավել են սուզանավ, որը տեղափոխում էր 2643 կգ կոկաինի հիդրոքլորիդ, եւ ուղեւորվում էր դեպի Կենտրոնական Ամերիկա», - նշվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

«Բոլոր ձերբակալված անձինք, ինչպես նաեւ թմրանյութերը եւ դիերը տեղափոխվել են Նարինյո նահանգի Տումակո գյուղ, որտեղ փոխանցվել են համապատասխան մարմիններին։ Այս գործողությունն իրականացվել է միջազգային աջակցությամբ եւ իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ կանխվել է ավելի քան 87 միլիոն դոլարի յուրացումը թմրավաճառների կազմակերպությունների կողմից», - ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: