Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ ՀՕՊ համակարգը անօդաչու է խոցել։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
«Ավերածություններ կան. անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են մասնավոր բնակելի տան ավտոտնակի տանիքին»,- գրել է նա Telegram-ում։
Պաշտոնյան նաեւ նշել է, որ դեպքի վայր են մեկնել բոլոր օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։
Մարտի 14-ին Telegram-ի Mash ալիքը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Սելցո քաղաքի մոտ գտնվող Բրյանսկի քիմիական գործարանի վրա։




























