Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ֆլեքսոտպագրության և պլաստիկ բաժակների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 28․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․2մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլրդ դրամ:





























