ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է Մի-171Ա2 ուղղաթիռի օդաչուների համար մարզասարքը։ Երկրի ղեկավարը սարքը փորձարկել է Ուլան Ուդենի ավիացիոն գործարան կատարած այցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ նախագահը «թռիչքը»  կատարել է հրահանգչի հետ։ Պուտինը նստել է խցիկում՝ ղեկանիվի առաջ, որից հետո մարզասարքը նմանակել է Մի-171Ա2-ի թռիչքը։ Պետության ղեկավարը մի քանի մանեւրներ է կատարել, փորձարկել ցերեկային, երեկոյան եւ գիշերային թռիչքների ռեժիմները։