Մեխիկոյի նահանգի ուժային կառույցները կալանավորել են երկու երիտասարդի, որոնց մեղադրում են հունվարին Չիմալուականում ընտանեկան տոնակատարության ժամանակ կատարած հարձակման մեջ. այն ժամանակ զոհվել էր 8 մարդ, եւս 7 մարդ վիրավորվել էր, կալանավորվածներից մեկը 14 տարեկան է։

«Մեխիկոյի նահանգում ութ մարդու սպանության համար կալանավորվել է երկու երիտասարդ»,- նշվել է մեքսիկական ոստիկանության կայքի հաղորդագրությունում, կայքը նաեւ տեղեկացրել է, որ հարձակվողներից մեկը 14 տարեկան է։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ երիտասարդները հունվարի 22-ին մոտոցիկլներով մոտեցել են Չիմալուականում տեղի ունեցող ընտանեկան տոնակատարության վայրին եւ կրակել հավաքվածների ուղղությամբ։ Տեղում մահացել է երեք մարդ, եւս հինգ հոգի մահացել է հիվանդանոցում, հրազենային վիրավորումներ է ստացել յոթ մարդ, ներառյալ 3 եւ 14 տարեկան երեխաներ։

Գործողության շրջանակում, որն իրականացվել է փետրվարի վերջին, հարձակման անմիջական մասնակիցներից բացի, կալանավորվել է եւս յոթ մարդ, այդ թվում՝ տեղի ավազակախմբի ղեկավարը։