Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ այսօր՝ մարտի 17-ին, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից,
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:



























