Թուրքիան եւ Հյուսիսային Կիպրոսը նախօրեին Նյու Յորքում ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել` նավթի եւ գազի մշակման աշխատանքներ իրականացնելու համար երկու մասի բաժանված Կիպրոսի ափերի մոտ, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ամերիկյան Noble Energy ընկերությւնն սկսել է հորատումը Կիպրոսի ափամերձ հատվածում, հաղորդում է Associated Press-ը:
Գազի հետախուզական աշխատանքների շրջանակներում հորատման խորությունն արդեն հասել է 80 մետրի:
Սեպտեմբերի 18-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել էր, թե Կիպրոսն սկսելու է փորձնական հորատանցքի փորձումը եւ հանքային պաշարների մշակումը, չնայած Թուրքիայի սպառնալիքներին` խանգարել աշխատանքներին ռազմական ուժի միջոցով:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ եթե հորատումներն սկսվեն, Անկարան TPAO ընկերության հետ համատեղ կզբաղվի սեփական երկրահետախուզությամբ` աշխատանքներին ներգրավելով ռազմական նավեր:
Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե մտադիր են ավելացնել Միջերկրական ծովում ծառայություն կրող ֆրեգատների թիվը մինչեւ ութ միավորի: Դրանցից երկուսը Կիպրոսի սահմանների մոտ պարեկություն կանեն:



























