Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա Դավիթ Գրիգորյանին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն։