Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում վարչապետի հարց ու պատասխանն ավարտվել է բանավեճով, հայտնում է «Грузия- Online»-ը։

Բախումը հաջորդել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ պատգամավոր Գուբազ Սանիկիձեի վերաբերյալ գնահատականին։ Եզրափակիչ խոսքի վերջում Ղարիբաշվիլին դիմել է Սանիկիձեին՝ նրան անվանելով «դավաճան» եւ «կոռումպացված», ինչպես նաեւ հայտարարել է, որ Գուբազ Սանիկիձեն «ծախվել է» 100 հազար դոլարով։

Սանիկիձեն պատասխանել է վարչապետին։

Անմիջապես մեծամասնական պատգամավորները բանավեճի են բռնվելՍանիկիձեի հետ՝ նրան դիմելով անպարկեշտ խոսքերով՝ անվանելով «սրիկա», «տականք» եւ «կապիկ»։

Նիստի ընթացքում ֆիզիկական բախման փորձ է արվել, որը կասեցվել է։