Հելիոպոլիսի արեւի տաճարում հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի ամենահզոր փարավոնի՝ Ռամսես II-ի արձանը:
Պորտալի տվյալներով՝ մի քանի կոտրված արձաններ են հայտնաբերվել Կահիրեի մերձակայքում գտնվող տաճարում՝ այդ թվում՝ փարավոն Ռամսես II-ի արձանը, ով ավելի քան 3000 տարի առաջ Եգիպտոսի ամենահզոր եւ հայտնի կառավարիչն է եղել:
Արձանները հայտնաբերվել են Հելիոպոլիսի արեւի տաճարում տեղի ունեցած պեղումների ժամանակ։ Հնագիտական վայրը գտնվում է ժամանակակից Կահիրեի հյուսիսարեւելյան մասում։



























