Կառլոս Էնրիկե Գոմես Ռոդրիգեսը, որը մեղադրվում է թմրավաճառների հայտնի խմբավորում ղեկավարելու մեջ, սպանվել է երկրի իշխանությունների կողմից Վենեսուելայի հյուսիս-արեւելքում, ուրբաթ հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի նախարարը, հաղորդում է Reuters-ը:

Գոմես Ռոդրիգեսը, որը հայտնի է նաեւ որպես «Էլ Կոնեխո» կամ «Ճագար», հետախուզվում էր մի շարք հանցագործությունների համար: Ավելի վաղ ոստիկանությունը 1 միլիոն դոլար էր առաջարկել նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար։

Նա սպանվել է հինգշաբթի օրը Սուկրե նահանգի Իրապա քաղաքում, հայտնել է ներքին գործերի նախարար Ռեմիգիո Սեբալյոսը պետական հեռուստատեսությամբ կարճ ելույթի ժամանակ:

Իշխանությունները նրան հետեւել են մի քանի ամիս, հավելել է Սեբալյոսը։

Գոմես Ռոդրիգեսը գլխավորում էր ավազակախումբը, որը թմրանյութեր եւ զենք էր վաճառում Կենտրոնական Արագուա նահանգում եւ հետախուզվում էր ահաբեկչության, շորթման, մարդկանց առեւանգման եւ սպանության մեղադրանքով:

Իշխանությունները պնդում են, որ Գոմես Ռոդրիգեսի ավազակախումբը վերջերս Արագուայում հարձակվել է ոստիկանության եւ ազգային գվարդիայի վրա։