Ճապոնական Mazda ավտոկոնցեռնի հյուսիսամերիկյան ստորաբաժանման ղեկավար Թոմ Դոնելլին պատմել է ընկերության՝մինչեւ 2030 թվականի ծրագրերի մասին:   Ըստ նրա՝ ապրանքանիշը մրցակցություն պիտի ստեղծի պրեմիում դասի մեքենաների վաճառքում, հայտնում է autonews.com-ը։

Առաջին փուլում համաշխարհային ավտոշուկա դուրս կգան պրեմիում դասի CX-90 և CX-70 ամենագնացները, ընդսմին՝  Mazda-ն արդեն ներկայացրել է առաջին մոդելը։ Համաձայն Donnelly-ի, CX-90-ը բրենդի՝ երբևէ արտադրած  ամենաակնառու պրեմիում մեքենան է:

Երկրորդ փուլում Mazda-ն նախատեսում է կենտրոնանալ էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Մինչև 2030 թվականը ճապոնական բրենդի թողարկելիք շարքի յուրաքանչյուր մոդել կունենա առնվազն մեկ ամբողջովին էլեկտրական տարբերակ: