Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո բժշկական օգնության համար դիմել է 40 մարդ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով բուժօգնության համար դիմել է 40 մարդ, նրանց թվում՝ երեք անչափահաս»,- նշվել է հաղորդագրությունում։

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 25 մարդ, նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր, ավելացրել են մամուլի ծառայությունում։