Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, որոշել է եւս 2 ամսով երկարաձգել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» կալանքի ժամկետը: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է հունվարի 31-ին: Քրեական վարույթի բովանդակությունը գաղտնի է պահվում թե՛ իրապահների, եւ թե՛ Գալստյանի փաստաբանների կողմից:
Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց:





























