Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայում՝ Էրզրումի օդանավակայանում, մոտ կես ժամ առաջ ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ այսօր նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւանը թռիչքը սպասարկող ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ օդ է բարձրացել։

Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում