Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ: Դեսպանությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ:





























