Ապրիլի 12-ին Ազգային ժողովը հայտարարեց Կոռուպցիայի  կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Այս պաշտոնին հավակնել է միայն մեկ թեկնածու՝ 20 տարվա ստաժով հաշվապահ-աուդիտոր Արամայիս Փաշինյանը։ Նրա թեկնածությունը միաձայն պաշտպանել է 65 պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։