ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Գավառի բաժին է տարվել 40-ամյա Աննա Ա.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ nա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Աննա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:





























