Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 13-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Օդերեւութաբանները որոշ տեղերում կանխատեսում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ, արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Լեռներում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը կիջնի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ, քամին կուժեղանա՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +4+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +4+8, 

Լոռիում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +10+13,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +9+12,

Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +12+15, 

Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +12+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +13+16,

Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +15+19։