Ազգային ժողովի ապրիլի 13-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են.

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Միջազգային-իրավական ներկայացուցչության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Քաղաքաշինության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Գույքի իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ապրանքանիշների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատաևելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների կողմից ակցիզային հարկով չհարկվող եւ ավելացված արժեքի հարկից ազատված ներկրվող ապրանքների ցանկի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Փրկարարական ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական արձանագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բազմաբնակարան տների կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Փոստային կապի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հավատարմագրման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։