Ազգային ժողովի ապրիլի 13-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի, այդ թվում՝

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ: