Կոտայքի մարզի Առինջ գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության Կոտայքի բաժինը դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել ժամը 14։30-ի սահմաններում։

«Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի»,–գրում է կայքը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող` ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։

Սպանություն հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել Աբովյանի քննչական բաժնում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։