Փարիզի հյուսիսում՝ Դեֆանսի Մեծ կամարի մոտ, երկաթուղու աշխատակիցները եւ արհմիութենական գործիչները շարունակում են բողոքել կենսաթոշակային բարեփոխումների դեմ այն բանից հետո, երբ ակցիա են կազմակերպել Euronext բորսայի շենքի մոտ։

Նրանք վառում են ֆաերներ եւ երգում «Դեղին բաճկոնավորների» երգը, որոնք հայտնի են դարձել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Ակցիան կազմակերպվել է «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) եւ «Համերաշխություն» (Solidaires) արհմիությունների կոչով: Այն տեղի է ունենում երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցների գործադուլի ֆոնին։ Արհմիություններն այն անվանել են «Երկաթուղու աշխատակիցների ցասման օր»։ Ֆրանսիայում գործադուլի պատճառով մասամբ խախտվել է գնացքների երթեւեկությունը։