Բելգորոդում 17 բազմաբնակարան տների մոտ երեք հազար բնակիչները տարհանվում են այն վայրում գտնված պայթյունավտանգ առարկայի պատճառով, որտեղ ապրիլի 20-ին տեղի էր ունեցել պայթյուն՝ ՌԴ Օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ ոչ հաստիքային կերպով արձակված զինամթերքի հետ կապված։ Այս մասին Թելեգրամ-ալիքի իր էջում տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Սակրավորները գտել են պայթյունավտանգ առարկա։ ՌԴ պաշտպանության նախարարության պայթյունների գծով տեխնիկները որոշում են կայացրել վնասազերծել այն զորադաշտում։ Ընդունվել է որոշում 17 բազմաբնակարան տների բնակիչներին 200 մետր շառավղով հեռու տարհանելու մասին։ Նախնական տվյալներով՝ բնակիչների թիվը մոտ երեք հազար է։ Բոլորին, որոնց ժամանակավոր տեղափոխման համար օգնություն անհրաժեշտ կլինի, այն կցուցաբերվի։  Անվտանգության ապահովման համար մարդկանց կտարհանենք ժամանակավոր տեղակայման կետեր, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ»,- նշել է նա։