Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։