Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 3-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, գիշերը լեռներում՝ ձյուն։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 6 + 9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 3 + 6,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 9 + 12,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3 + 6,
Լոռիում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 7 + 10,
Տավուշում՝ գիշերը՝ +1 + 6, ցերեկը՝ + 8 + 12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 3 + 5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 9 + 13,
Արարատում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 16 + 18,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 4 + 7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 12 + 16։





























