Կուբանի նավթաբազայի տարածքում (Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղ) այրվել է նավթամթերքների պահեստարանը։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւին։
Հրդեհին տրվել է բարդության բարձրագույն կարգ, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովը տեղեկացրել է, որ հրդեհի մակերեսը ներկա պահին հասել է 1 200 քառակուսի մետրի։
«Մեկնել եմ Վոլնա գյուղ, արտակարգ դեպքի վայր։ «Տամաննեւտեգազ» ԲԸ ձեռնարկության տարածքում աշխատում են հատուկ ծառայությունները։ Հրդեհի մակերեսը 1 200 քառակուսի մետր է, տուժածներ չկան։ Հրշիջման աշխատանքներին մասնակցում են 85 մարդ եւ 23 միավոր տեխնիկա»,- ասել է Բաբենկովը։
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։





























