Լենինգրադի մարզի Գոստիլիցայի օդանավակայանում այրվել են անվադողերը։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։

Նշվել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհն արդեն մարվել է։

Ինչպես տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը, հրդեհը բռնկվել է Գոստիլիցա գյուղի օդանավակայանում, որտեղ ուղղաթիռների անգարներ կան։ Նախնական տվյալներով՝ հաջողվել է տարհանել ուղղաթիռները։ Հրդեհն արագ մարվել է։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ վառելիքի պահեստարան է բռնկվել Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի Վոլնա գյուղում։

Մայիսի 2-ին Բրյանսկի մարզում անհայտ անձինք պայթեցրել էին երկաթգիծը, ինչի հետեւանքով գծերից դուրս էին եկել բեռնատար գնացքի վագոնները։

Մայիսի 2-ին տեղեկացվել էր նաեւ, որ Նովոսիբիրսկի մարզի Դովոլենսկի շրջանում այրվել էր երթուղային ավտոբուսը, որում 36 մարդ կար։