Թուրքիան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ իրեն մատակարարվող բնական գազի դիմաց վճարումների մի մասի հետաձգման մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար  Ֆաթիհ Դոնմեզը՝ չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Haber Global հեռուստաալիքի եթերում։

«Անցյալ տարի մենք բանակցություններ անցկացրեցինք «Գազպրոմի» հետ եւ եկանք համաձայնության, որ գազի գները կտուկ եւ անկանխատեսելի բարձրացել են։ Դա արվել է մեր ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված։ Նման գործելակերպը եղել է նաեւ նախկինում մեր առեւտրային հարաբերություններում եւ հիմա մենք առաջարկել ենք վերանայել վճարումները», -ասել է նախարարը։ Նա սակայն հաստատել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների համատեքստում խոսքը 20 մլրդ դոլար գումարի վճարման հետաձգման մասին է։

Դոնմեզը հավելել է, որ «ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգանում են ամենաբարձր մակարդակով, եւ ոչ միայն բնական գազի ոլորտում, այլեւ ատոմային էներգիայի բնագավառում»։