Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ դեռեւս չճշտված հանգամանքներում հնչած կրակոցների հետեւանքով տուժածներ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին կրթահամալիրից։

«Առավոտյան միջին դպրոցի տնօրենը շենքի վրա կրակոցների հետքեր է նկատել եւ ահազանգել է Ոստիկանություն։ Մոտ չորս հետք ենք նկատել ապակիների վրա։ Կրակոցները հավանաբար գիշերն են եղել, ամեն դեպքում հարեւանները չեն լսել։ Դասապրոցեսն առավոտից բնականոն ընթանում է»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրում դեռեւս աշխատում է քննչական խումբ։ Իրավական գնահատականներ հնարավոր կլինի տալ ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայր հասած քննչական խումբը շենքի վրա ավելի քան 20 կրակոցի հետք է հայտնաբերել։

Կրակոցներ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Հայտնաբերվել է կրակոցի 20 հետք. Shamhsyan.com