Կառավարության այսօրվա՝ մայիսի 4-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատվեց «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 76․8 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76․8մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․9 մլն դրամ:





























