Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում կիսվել է Թուրքիայի նոր դերակատարության մասին։

Էրդողանի խոսքով, Թուրքիան վերջին տարիներին ավելի ուժեղ է դարձել եւ ինքնուրույն։ Ըստ նրա, Թուրքիան արդեն ուժեղ է թե դաշտում, թե սեղանի շուրջ։

Նա շեշտել է, թե Թուրքիան արտասահմանում իր ներկայացուցչությունների թիվը 163-ից հասցրել է 260-ի։

Թուրքիայի նախագահը պնդել է, թե ոստիկանության եւ զինվորականության շնորհիվ, արդեն Թուրքիայի դեմ ահաբեկչություններ ձեռնարկել ցանկացողները անհաջողության են մատնված։