Գրեթե հազար մարդ է ներգրավված Տյումենի շրջանի տարածքում բռնկված 18 հրդեհի շիջմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարության տեղեկատվական կենտրոնը։
«Ինը անտառային հրդեհ է գործում 5671 հա տարածքի վրա Տյումենի շրջանում մայիսի 14-ի առավոտվա դրությամբ, դրանցից հինգը տեղայնացվել է 2570 հա ընդհանուր մակերեսով։ Մայիսի 13-ի օրվա ընթացքում գրանցվել է ևս երկու անտառային հրդեհ և շիջվել է մեկը 211,4 հա մակերեսի վրա»,- ասվում է հաղորդման մեջ։
Բացի այդ տարածաշրջանում ինը լանդշաֆտային հրդեհ է բոցավառվում 139,5 հա ընդհանուր մակերեսի վրա։ Անցած օրվա ընթացքում հաջողվել է մարել 8 հրդեհ 63,225 հա մակերեսի վրա։
Հրդեհների մարմանը ներգրավված է ընդհանուր առմամբ 992 մարդ, կիրառվում է 177 միավոր տեխնիկա։ Գործի է դրված երկու ՄԻ-8, երկու ՄԻ-26, մեկ ԿԱ-32 ուղղաթիռներ և ԻԼ-76 ինքնաթիռ՝ ջրաթափ սարքերով։




























