«Արմենիա Մարիոթ» հյուրանոցն ու «Ավստրիական ավիաուղիները» Երեւանի բնակիչներին ամենաերկար շտրուդելը համտեսելու հնարավորություն են տվել: 36 մետր երկարություն եւ 150 կգ քաշ ունեցող ավստրիական թխվածքը կարելի է ճաշակել` այսօր մինչեւ ժամը 18-ն այցելելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ եւ մեկ կտորի դիմաց վճարելով 500 դրամ:
Քաղցրավենիքը պատրաստելու համար երեք խոհարարներ աշխատել են չորս օր, ապա տեղում` հյուրանոցի բացօթյա սրճարանում միացրել թխվածքի կտորները եւ ստացել 36 մետրանոց շտրուդել:
Բոլոր համտեսողներին կտրոն է տրվում, որոնցով նրանք ժամը 18-ին կարող են մասնակցել խաղարկությանը եւ տարաբնույթ մրցանակներ շահել: Գլխավոր մրցանակներն են 2 ավիատոմս դեպի Վիեննա եւ հանգիստ «Վիեննա Մարիոթ» հյուրանոցում: Ակցիան ավանդական է եւ արդեն անցկացվում է 5-րդ տարին:




























