Առնվազն 26 մարդ մահացել է Մեքսիկայի արեւելքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Milenio» մեքսիկական թերթին։
Ըստ առկա տվյալների՝ Թամուլիպաս նահանգում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին։ Վթարից հետո առաջացած հրդեհի հետեւանքով միկրոավտոբուսը լրիվ այրվել է։ Զոհվել է առնվազն 26 մարդ։ Ողջ մնացածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նահանգի դատախազությունն սկսել է ՃՏՊ-ի հետաքննությունը։ Ինչպես տեղեկացրել է թերթը, դեպքի վայր ժամանած ոստիկանները բախման ենթարկված բեռնատարի քարշակը չեն հայտնաբերել։





























