ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին):

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: