Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սեւան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն եւ զարգացում կուսակցության նախընտրական  ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սեւան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։

Սեւան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում եւ Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է  Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

processed-89b902e2-482f-4119-b113-fe877454d228_HNLH1Gb5.jpeg (132 KB)