Կազանում անհայտ անձինք միանգամից այրել են ռելեի չորս տուփ, տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը։
Արտակարգ իրավիճակի պատճառով ուշացել է հինգ բեռնատար գնացք։ Ալիքի տվյալներով՝ այրվող սարքը հայտնաբերել են Դերբիշկի կայարանի աշխատակիցները, նրանք անմիջապես ոստիկանություն են կանչել։
Հերթապահ վերակարգը ժաամանել է երկու ծառայողական շներով, բայց նրանք չեն կարողացել որսալ չարագործների հետք։ Այրման վայրում հայտնաբերվել են կրակվառիչներ եւ ինքնահոս գրիչ։
Այժմ դիվերսանտները որոնվում են, որոնումը դժվարանում է նրանով, որ այդ տեղամասում տեսահսկիչ սարք չի եղել։





























