95-ամյա Փոլին Նյումանը պաշտոնը ստանձնել է 1984 թվականին։ Այս պահին կինը համարվում է գործող ամենատարեց դաշնային դատավորը։

Նյումենի գործընկերները պնդում են, որ նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Նրանք նշում են, որ Պոլինը դարձել է չափազանց զգայուն, մոռացկոտ և չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Իրենց պաշտոնական բողոքից հետո դատավորների կոլեգիան կնոջից պահանջել է մի շարք թեստեր անցնել, որոնք կապացուցեն, որ նա ճանաչողական խանգարումներ չունի:

Նյումանը կտրականապես համաձայն չէ գործընկերների պնդումների հետ։ Կինը մեղադրել է դատական ​​համակարգին ԱՄՆ Սահմանադրության անտեսման մեջ, որտեղ ասվում է, որ դատավորներին հեռացնելու որոշում կարող է կայացնել միայն Կոնգրեսը, գրում է Spiegel-ը։

Սակայն, եթե Փոլինն անտեսի այս որոշումը, ապա նա ստիպված կլինի ծառայության տուգանք վճարել։