Թել Ավիվից օդ բարձրացած իսրայելական ռազմական օդանավերը մոտեցել են Կիպրոսի թուրքական հատվածին եւ Թուրքիայի Անթալիա նահանգի սահմաններին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին, իսրայելական 2 կործանիչ օդ բարձրանալուց հետո հունական կողմից թռիչքի թույլտվություն են խնդրել եւ անցնելով Հունաստանի եւ Կիպրոսի օդային սահմանը անցել են Կիպրոսի թուրքական հատվածի եւ Անթալիայի վրայով՝ իրականացնելով ցածր թռիչք։
Թուրքական Milliyet-ն Իսրայելի այս քայլը նկարագրում է որպես մկանների ցուցադրություն՝ հունական կողմի սկսած հորատման աշխատանքների ընթացքում Թուրքիայի կողմից սահմանին ռազմական ուժերի կուտակման դեմ։



























