Եգիպտոսի Սակկարա նեկրոպոլիսում հայտնաբերվել են հնագույն դամբարաններ եւ արհեստանոցներ՝ մարդկանց եւ կենդանիներին մումիֆիկացնելու համար, հայտնել են Եգիպտոսի հնությունների պահպանության մարմինները, հաղորդում է Associated Press-ը:

Տարածքները հայտնաբերվել են Սակարայի հսկայական նեկրոպոլիսում, որը Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսի մի մասն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է:

Հնությունների հարցերով Գերագույն Խորհրդի գլխավոր քարտուղար Մոստաֆա Վազիրին պատմել է, որ արհեստանոցներն օգտագործվել են մարդկանց եւ սուրբ կենդանիներին մումիֆիկացնելու համար: Ըստ նրա՝ դրանք պատկանում են փարավոնների 30-րդ դինաստիային (մ.թ. ա. 380-343 թթ.) եւ Պտղոմեոսների ժամանակաշրջանին (մ.թ.ա. 305-30 թթ.):