Հարեւան երկրի սուլթան Հեյսամ բեն Թարիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իրանի եւ Օմանի պաշտոնատար անձանց միջեւ ստորագվել է համագործակցության  չորս փաստաթուղթ, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետություն Օմանի սուլթանի այցի առաջին օրը՝ կիրակի ցերեկը, երկու երկրների պաշտոնյաները ստորագրել են 4 փաստաթուղթ տնտեսական եւ ներդրումային համագործակցության, էներգետիկայի եւ ազատ գոտիների ոլորտներում համագործակցության մասին։

Իրանի նավթի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Ազատ առեւտրաարդյունաբերական եւ հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարը եւ Օմանի էներգետիկայի, էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարները ստորագրել են համագործակցության փաստաթղթեր՝ ուղղված երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը։

Փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրանի եւ Օմանի միջեւ համատեղ ներդրումային կոմիտեի ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին։

Հիշեցնենք, որ Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիքը այցելել է Թեհրան նախօրեին, նա գլխավորում է մեծ պատվիրակություն։

Սա սուլթանի առաջին այցն է Իրան՝ 2020թ. գահ բարձրանալուց հետո։