ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի շնորհավորել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի համար։

«Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատանքի շարունակմանը՝ որպես ՆԱՏՕ գծով դաշնակիցներ, երկկողմ հարցերի եւ ընդհանուր գլոբալ մարտահրավերների վերաբերյալ»,- գրել է Բայդենն իր Թվիթերում։

Հիշեցնենք, որ Էրդողանը հաղթանակ է տարել Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։