Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր հայտարարել է, որ օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի «Պատրիոտ» անվամբ տեղեկատվական պաշտպանության ազգայի կենտրոնի ստեղծման մասին, տեղեկացրել է  Moldpresը։

«Ես հայտարարում եմ պետությանը վնաս հասցնող քարոզչության դեմ պայքարի ինստիտուտ ստեղծելու մասին։ Կենտրոնի առաքելությունը պետական քաղաքականության համակարգումն ու իրականացումն է տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ ռազմավակարան հաղորդակցությունների ապահովումը՝ ապատեղեկատվության կանխման նպատակով»,- ասել է Մայա Սանդուն։

Պետության ղեկավարը նոր ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորել է  այն փաստով, որ «Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն սկսվելուց հետո, Մոլդովայի Հանրապետության դեմ հարձակումներն ուժեղացել են»։

«Նրանք փորձում են  մեր երկիրը ներքաշել անցյալի ծիր, առանց զարգացման հնարավորության։ Միայն ուկրաինացիներին դիմադրելու պատճառով է, որ Ռուսաստանը չի կարող հարձակվել մեր երկրի դեմ ռազմական ճանապարհով, բայց մշտապես գրոհում է տեղեկատվական պատերազմով, ստի, քարոզչության, ապատեղեկատվության միջոցով։ Քարոզչությունն ուղիղ սպառնալիք է  մեր երկրի անվտանգությանը եւ սպառնալիքի առջեւ է կանգնեցնում Մոլդովայի ազատ, դեմոկրատական ապագան։ Ցավոք, մենք ունենք մարդիկ, որոնք ծառայում են օտարերկրյա շահերին եւ միայն մի դեր են կատարում՝ ստեղծում են ֆեյքեր, տարածում Կրեմլի սուտը եւ փակում դեպի ԵՄ Մոլդովայի ճանապարհը»,- ասել է Մոլդովայի նախագահը։

«Պատրիոտ» կենտրոնի ստեղծմանն ուղղված օրինագիծը կհրապարակվի վաղը՝ հանրային քննարկման համար, իսկ հունիսի վերջին կուղարկվի խորհրդարան։