Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին ստորագրել է աշխարհի ամենակոշտ օրենքներից մեկը ԼԳԲՏ-հանրույթի դեմ, երկուշաբթի ասել է նրա մամուլի քարտուղարը՝ չնայած արեւմտյան կառավարությունների, իրավապաշտպանների քննադատությանը, տեղեկացրել է Reuters-ը։
Նույնասեռական հարաբերություններն արդեն անօրինական էին Ուգանդայում, ինչպես նաեւ 30 աֆրիկյան այլ երկրներում, բայց նոր օրենքը ուղղված է լեսբոսուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների եւ կվիրների դեմ։
Օրենքում խոսվում է նույնասեռականության մասին եւ նախատեսվում է 20 տարվա բանտարկություն նույնասեռականության քարոզի համար։
Մուսեւենիի կողմից օրենքն ստորագրելու մասին առաջինը հայտարարել է խորհրդարանի նախագահ Անիտա Ամունը Թվիթերում։
Մուսեւենին ԼԳԲՏ-ի մոլի հակառակորդն է եւ խորհրդարան է ուղարկել նախնական օրինագիծը մարտին։
Մայիսի 2-ին խորհրդարանն ընդունել է վերանայված օրինագիծը, որում աննշան փոփոխություններ են կատարվել, մեծ մասը մնացել է գրեթե անփոփոխ։
Փոփոխված տարբերակը նախատեսում է, որ ԼԳԲՏ-հանրույթի ներկայացուցիչ լինելը հանցագործություն չէ եւ վերանայել է այն պատիժը, որը մարդկանց պարտավորեցնում էր տեղեկացնել նույնասեռական ակտիվության մասին՝ պահանջելով տեղեկացնել միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է երեխային։





























